ՌԴ Տյումենի մարզի ոստիկանությունը ստուգում է տեսանյութը, որտեղ երիտասարդը կոճղով հարվածներ հասցնելով սպանում է ճանապարհի եզրին բռնված ջրարջին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Տյումենի մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունում։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երեք երիտասարդներից մեկը կաշվից բռնում է կենդանի ջրարջը, իսկ հետո կոճղով ծեծելով սպանում նրան։ Տեսանյութ ընկերները տեղադրել են իրենց ալիքում:

«Համացանցի մոնիտորինգի ժամանակ բացահայտվել է այս հրապարակումը. Ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են անցկացնում սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի վերաբերյալ։ Բոլոր հանգամանքները պարզելուց հետո օրենքով սահմանված կարգով որոշում կկայացվի»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում։