Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադիր է սեպտեմբերին այցելել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի ղեկավարները կմասնակցեն Արևելյան տնտեսական համաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 13-ը Վլադիվոստոկի Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի կամպուսում։

Սպասվում է, որ Կիմ Չեն Ընը Փհենյանից Ռուսաստան կժամանի իր զրահապատ գնացքով։ Աղբյուրները չեն բացառել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարող է այցելել նաեւ Մոսկվա։