Բրիտանացի դերասան և գրող Սթիվեն Ֆրայը ժամանել է Կիև՝ անցկացնելու առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովը։ Այս մասին Ֆրայը հայտնել է Instagram-ի իր էջում։
Ինչպես հայտնում է Meduza-ն, առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովը կսկսվի սեպտեմբերի 6-ին: Դրան ծրագրում են մասնակցել Սերբիայի նախագահի կինը՝ Թամարա Վուչիչը, Սլովենիայի նախագահի ամուսին Ալեշ Մուսարը, Սլովակիայի նախագահի ամուսին Յուրայ Ռիզմանը և Լիտվայի նախագահի կինը՝ Դիանա Նաուսեդենեն։ Գագաթնաժողովը նվիրված է լինելու հոգեկան առողջության խնդիրների քննարկմանը։





























