Հայաստանի կառավարության ղեկավարն ասում է, որ նկատվում է թշնամական ուժի կուտակում, բայց զուգահեռ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին սեպտեմբերի 7-ի քննարկման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

«Ինչի՞ համար է դա արվում։ Այս երկիրը փորձադաշտ չէ։ Եթե կա պատերազմի սպառնալիք, ապա ինչու ես դու արհեստականորեն սրում հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ ի՞նչ դեմարշներ են Ուկրաինա հումանիտար օգնության առաքման տեսքով։ Ռուսաստանին ուղղված շատ հարցեր կան, բայց դա չի նշանակում, որ պետք է սրել իրավիճակը՝ ոչինչ չշահելով»,- նշել է նա։

Հովհաննիսյանի կարծիքով՝ առայժմ վատագույնից խուսափելու ժամանակ կա։ «Դրա համար պետք է նոր իշխանություն ձեւավորել»,- ավելացրել է փորձագետը։