Փրկարարները գտել են երկրորդ զոհի մարմինը, նա մահացել է Գուրիայի տարածաշրջանում (Վրաստանի արեւմուտք) տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղման հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ՆԳՆ-ն։
«Որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է եւս մեկ մարդու մարմին, շարունակվում են մեկ մարդու որոնումները»,- նշվել է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Վրաստնի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ գտնվել են կորած անչափահասի մարմինը, շարունակվում են երկու կորած քաղաքացիները։ ՆԳՆ տվյալներով՝ գերատեսչության աշխատակիցները փրկել են 11 մարդու։
Ուժեղ անձրեւը Վրաստանի արեւմուտքում սկսվել է ուրբաթ գիշեր։ Գուրիայում խիստ տուժել է Լանչխութիի շրջանը։ Մեծ քանակությամբ տեղումների հետեւանքով հեղեղվել են բնակելի տներ, գյուղանտեսական հողահանդակներ, կոտրվել են ծառեր, տեղ-տեղ սելավ է, մի քանի գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից։




























