Նոր Նորք վարչական շրջանում հիմնանորոգվել է թիվ 109 մանկապարտեզը, այժմ ընթացքի մեջ են բակի բարեկարգման նախագծման աշխատանքներ:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացվել է ավելի քան 418 մլն դրամ:
Միայն այս տարի Երևանում հիմնանորոգվում է 24 մանկապարտեզ:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինայնը, որ ուղեկցում է Փաշինյանին, նշեց, որ հիմնանորոգումից հետո մանկպարտեզում 7-ի փոխարեն կգործի 8 խումբ:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ մանկապարտեզների գույքի մասին. «Խաղալիքը ժամանակի հետ մաշվում է, այդտեղ էլ պետք է ստանդարտ ունենանք: Չի կարող 10 տարի նույն պլաստմասե խաղալիքը երեխայի ձեռքին մնա»:
Մանրամասները՝ տեսանյութում:





























