Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում» Երեւանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +24 +26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +15 +20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+19,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+19,
Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+24,
Տավուշում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+25,
Արարատում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +24+28,
Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +16+20,
Արցախում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +22+27։




























