Առնվազն 56 մարդ է զոհվել, ևս 37-ը՝ վիրավորվել Վիետնամի Հանոյի Թան Սուան թաղամասի բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է Tuổi Trẻ թերթը՝ հղում անելով ոստիկանությանը, փոխանցում է ТАСС-ը։
Նախկինում տեղեկություն էր ստացվել 3 զոհի և 40 վիրավորի մասին։ Հրատարակության տվյալներով՝ մահացածներից 39 մարդ արդեն ճանաչվել է։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Ըստ Lao Động թերթի՝ գործ է հարուցվել բազմաբնակարան շենքի սեփականատիրոջ դեմ՝ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։ Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։
Հրդեհը տեղի է ունեցել մասնավոր բնակելի համալիրում չորեքշաբթի գիշերը։ 10 հարկանի շենքում՝ ավելի քան 200 քմ մակերեսով բաժանված վարձով բնակարաններում ապրում էր մոտ 150 մարդ։ Տան առաջին հարկում բոց է բռնկվել, տասնյակ մետր բարձրացել է սեւ ծխի սյունը։ Դեպքի պահին բազմաթիվ մարդիկ իրենց բնակարաններում են եղել։ Հրդեհի մարմանը մասնակցել է 15 հրշեջ մեքենա:





























