Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, այցելել է Երեւանի թիվ 9/24 ընտրատեղամաս, հայտնում է Factor.am-ը։
Նա հանձնաժողովի նախագահից հետաքրքրվել է ընտրողների թվի, ընտրական գործընթացի վերաբերյալ, ծանոթացել ընտրատեղամասի կահավորման պայմաններին:
Դեսպանն ասել է, որ այցելել է նաև այլ ընտրատեղամասեր, և որ ընտրական գործընթացը խաղաղ է եղել:





























