Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 75-ամյա Սուրեն Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և 26-ամյա Գևորգ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Գայանե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: