Ռուսական զորքերի դեմ Ուկրաինայի հակահարձակումը հաջողությամբ է պսակվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

CNN - ին տված հարցազրույցում Պոդոլյակը Ռուսաստանի պաշտպանության առաջին գծի առաջխաղացումը անվանել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պայքարում լավատեսության առիթ։ Նրա խոսքով այդ ռազմական ուժից «բոլորը վախենում էին  մինչեւ հակամարտության սկիզբը»։

Պոդոլյակը հավելել է, որ Ուկրաինան պատրաստվում է Ղրիմի համար մարտերին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան լրացուցիչ ավիացիոն աջակցության կարիք ունի արեւմտյան գործընկերների կողմից, մասնավորապես՝ F-16 կործանիչների, հեռահար հրթիռների՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների խորքերը հարվածներ հասցնելու համար։