«БАС-80» նորագույն կամիկաձե-դրոնը հանձնվել է «Ցարսկիե վոլկի» ռազմատեխնիկական կենտրոնին, անօդաչուն կփորձարկվի հատուկ ռազմական գործողության գոտում։
Նոր անօդաչուն պատրաստվում է կարբոնից կամ ապակեպլաստիկից։ Նյութի հաշվին հաջողվել է հասնել այն բանին, որ անօդաչուն դարձել է շատ թեթեւ՝ քաշը 1,7 կիլոգրամ է։ Դրոնն ունի ծալովի թեւեր, ինչը հեշտացնում է նրա տեղափոխումը, այն ծալված վիճակում տեղավորվում է տուբուսում եւ այդ վիճակով հասցվում օգտատերերին։
Անօդաչուի արձակումը տեղի է ունենում վառոդի լիցքով։ Օգտակար բեռնվածությունը կես կիլոգրամ է, բայց կարող է մինչեւ երկու կիլոգրամ տանել։
Դրոնի առաջին փորձարկումներն արդեն տեղի են ունեցել, այն լավ արդյունքներ է ցուցաբերել։ «БАС-80»-ը ժամում 130 կիլոմետր արագություն է բացում, կարող է բարձրանալ 200 մետր, թռիչքի հեռավորությունը 30 կիլոմետր է։ Այս մասին տեղեկացրել է «Андроидная техника» ոչ կառավարական կազմակերպության (այս ձեռնարկությունն է ստեղծել «БАС-80»-ը) տնօրեն Եվգենի Դուդորովը։
«Մենք «Ցարսկիե վոլկի»-ին ենք հանձնել մեր երկու «БАС-80»,-ները, որպեսզի գործընկերները փորձնամարտական գործարկման ժամանակ կարողանան գտնել դրա կիրառման լավագույն միջոցները, ինչպես նաեւ խորհուրդ տան, թե ինչ կոմպլեկտավորողներ կարելի է ավելացնել՝ ելնելով գործարկման պայմաններից»,- ասել է Դուդորովը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում։




























