Մոսկվայում սկսվել են ռուս-չինական խորհրդակցություններ ռազմավարական անվտանգության վերաբերյալ, տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Երկու երկրների նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններն անցկացնում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին»,- նշվել է հաղորդագրությունում։
Սա Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ նման խորհրդակցությունների արդեն 18-րդ փուլն է։




























