Ռուսաստանը չի հեռանա Ղրիմից, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PBS հեռուստաալիքի հարցազրույցում։

«Դեռեւս 2014թ. ես որոշակի բանավեճեր եւ բանակցություններ եմ վարել նախագահ Պուտինի հետ Ղրիմի առիթով։ Բայց դա արդյունք չի տվել։ Եվ ես կարծում եմ, որ ներկայում նույնպես դա չի հաջողվի»,- նշել է Էրդողանը։

Մինչ այդ Էրդողանը հայտնել էր, որ հակամարտությունն Ուկրաինայում երկար է տեւելու։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կողմ է հակամարտության շուտափույթ ավարտին»։