ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտնել է հոկտեմբերին Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններ անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պլանների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հոկտեմբերին ակնկալում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հանգամանալից երկկողմ բանակցությունները Պեկինում՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի միջոցառումներին ՌԴ նախագահի մասնակցության շրջանակներում»,-ասել է նա։
Պատրուշեւն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները հիմնված են հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, միջազգային ասպարեզում փոխադարձ աջակցության սկզբունքների վրա։





























