Հունգարիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների եւ արտաքին տնտեսական կապերի հարցերով պետքարտուղար Թամաշ Մենցերը զարմացած է Ղարաբաղի եւ Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի դիրքորոշման տարբերությունից:
«Բրյուսելը, Ամերիկան եւ ողջ միջազգային հանրությունը պահանջում են հրադադար եւ բանակցություններ՝ կապված Լեռնային Ղարաբաղում բախումների հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում նույնը պահանջում է միայն Հունգարիան։ Ինչպե՞ս է այդպես ստացվում։ Թող լինի խաղաղություն նաեւ Ուկրաինայում»,-գրել է նա Facebook-ի իր էջում:





























