«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից, որտեղ նրան դիմավորեցին ծափերով:

 Ոստիկանության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Մեր գործունեությունը շարունակվելու է այն տրամաբանությամբ, որ մինչեւ այս իշխանություններին չհեռացնենք, Հայաստանին ուղղված սպառնալիքները չեն վերանալու: Արցախը դատարկվում է, մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները բավարարում են Ադրբեջանի նախապայմանները: Պայքարը չշարունակել նշանակում է  Հայաստանի Հանրապետության կորուստ»:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թեւանյանին բերման էին ենթարկել Պոլիտեխնիկ համալսարանի մոտից՝ իրազեկման ակցիա իրականացնելիս: