Թուրքիայի Իզմիր քաղաքում, հոկտեմբերի 25-26-ին, տեղի է ունենալու թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիա է ժամանելու մի շարք նախարարների հետ։  Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս մի շարք նախարարների հետ է մասնակցելու թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհդի առաջին նիստին։

Երկու երկրների ղեկավարների օրակարգի գլխավոր թեման է լինելու երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրները։ Նշվում է, որ Անկարան պնդելու է, որ «2 պետություն մեկ ազգ» հասկացությունն ավելի շատ արտացոլվի տնտեսության մեջ։

Նախատեսվում է, որ Էրդողանն ու Ալիեւը կիրականացնեն  նավթավերամշակման ձեռնարության հիմարկեք։  Ադրբեջանական SOCAR-ի եւ թուրքական Turcas ընկերության կողմից համատեղ կառուցվելիք նավթավերամշակման ձեռնարկության մեջ ադրբեջանական կողմի ներդրումների ծավալը կազմում է 75 տոկոս։

Երկու ղեկավարները կիրականացնեն նաեւ Հեյդար Ալիեւի անվան մասնագիտական դպրոցի բացումը։