«Armenia today» եւ «Բագին-ինֆո» լրատվական գործակալությունների համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ հարուցված քր.գործով արդեն ձերբակալվածներ կան: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքնների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 11-ին կալանքի որոշում է կայացրել երկու անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են Արգիշտի Կիվիրյանի դեմ մահափորձ կազմակերխելու մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին, գիշերը ժամը 5-ի սահմաններում Նալբանդյան փողոցի իր բնակարանի մոտ Կիվիրյանը հարձակման էր ենթարկվել երեք անհայտ անձանց կողմից եւ դաժան ծեծի ենթարկվել: Ընդ որում, հնչել էին նաեւ կրակոցներ, որոնք, բարեբախտաբար, Կիվիրյանին չէին դիպել: Ոստիկանությունը նախապես քր.գործ էր հարուցել 117 (Դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը), բայց մայիսի 7-ին գործը հանձնվել էր ԱԱԾ-ին, որտեղ էլ մեադրանքը վերաորակել էին որպես 34-104 (մահափորձ մի խումբ անձանց կողմից) :