«Վերջին զարգացումները Հարավային Կովկասում, նաեւ հայ-թուրքական մերձեցումը լուրջ վնաս են հասցրել թուրք-ադրբեջանական գործընկերությանը: Այդ համագործակցությունը ապագա արեւելա-արեւմտյան էներգետիկ միջանցքների հիմնաքարն էր, անվտանգության, տարածաշրջանում քաղաքական եւ աշխարհառազմավարական հավասարակշռության հիմքը, նաեւ հնարավորություն Թուրքիայի (կամ Արեւմուտքի) համար ելք ունենալ դեպի կասպիական տարածաշրջան:

Առանց այդ ռազմավարական համագործակցության Թուրքիա-ԵՄ-ԱՄն ազդեցության առանցքի գոյությունը եւ նրա շարունակումը դեպի միջինասիական տարածաշրջան վտանգված է: Թուրքիայի, ԵՄ եւ ԱՄՆ պաշտոնատարների, որ ակտիվորեն պնդում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերն ու Ղարաբաղի հարցի կարգավորման հեռանկարները, կողմից նման աշխարհաքաղաքական բացթողումը բումերանգի էֆեկտ է ունենալու»,- գրում է փորձագետ Ֆարիզ Իսմաիլզադեն Jamestown Faundation վերլուծական կենտրոնի կայքում:

Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը կարող է օգտվել այդ հրաշալի հնարավորությունից իր օրակարգի մի քանի դրույթներ տարածաշրջանում իրագործելու համար: «Ռուսաստանը կարող է մեկուսացնել Վրաստանին՝ նրան կտրելով նոր տարանցման ուղիներից, եւ դարակը դնել ԵՄ եւ ԱՄՆ կողմից աջակցվող Nabucco գազատարը, ոչնչացնելով ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցությունը եւ Ադրբեջանին ստիպելով այսկերպ իրեն վաճառել ողջ գազը: Ռուսաստանը կարող է իր ազդեցության ոլորտ ներքաշել Թուրքիային՝ խաթարելով ԵՄ-ԱՄՆ-Թուրքիա ազդեցության առանցքը տարածաշրջանում: Վաշինգտոնը չափազանց ուշ է հասկանալու, որ կորցրել է Հարավային Կովկասը, որպես ինքնավար եւ անկախ տարածաշրջան, պահպանելու հնարավորությունը: Խորհրդային Միության կործանումից հետո առաջին անգամ ԱՄՆ-ը թերագնահատում է այն, ինչ կարատվում է տարաաշրջանում: Իրավիճակը սխալ վերլուծելու ԱՄՆ-ի քաղաքականությունը բխում է Ռուսաստանի շահերից: Դժվար է պատահական համարել, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ստիպում էր իր հայ գործընկերոջը ստորագրել Թուրքիայի հետ արձանագրությունը»,- գրված է հոդվածում:

Իսմաիլզադեն կարծում է, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական համագործակցությանը աննախադեպ վնաս է հասցվել, եւ դա կարող է հեռուն գանցող հետեւանքներ ունենալ: «Երկկողմ հարաբերոթյունների այդ ակնհայտ սառեցումը սահմանագծին հասավ, երբ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպմանը Բուրսայում արգելվեցին ադրբեջանական դրոշների օգտագործումը, իսկ Ադրբեջանի լրատվամիջոցները եթեր հեռարձակեցին մի նյութ, թե ինչպես են թուրքական ոստիկանության սպաները պոկում ադրբեջանական դրոշն ու նետում աղբարկղ»,- գրում է վերլուծաբանն ու հավելում, թե Բաքվի հակազդեցությունը չուշացավ. «Թուրքական դրոշները հանվեցին թուրք զինվորների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտից»:

Վերլուծաբանը նաեւ հիշեցնում է Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանն իր գազի արտահանման այլընտրանքային ուղիներ է փնտրում, քանի որ թուրք-ադրբեջանական բանակցությունները կապույտ վառելիքի շուրջ որեւէ արդյունք չեն տվել: