ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Տիգրան Գասպարյանն ու Լևոն Մովսիսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել են ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի անդամներին։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման, Հայաստանի եվրոպական ինտեգրման, իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ օրակարգային հարցեր։





























