Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. =ամը 07։20-ի սահմաններում Honda Elysion մակնիշի ավտոմեքենան Ոսկեվազ գյուղի վարչական տարածքում «Հայասի» գինու և կոնյակի գործարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարե պարսպին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բնակչի հողամասի տարածքում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը տեղում մահացել է։
Հրշեջ-փրկարարները, քաղաքացիների օգնությամբ, դին պատգարակով մոտեցրել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին։
ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Նորիկ Ա․-ն է։





























