2009թ. ընթացքում Ադրբեջանում ավելացել են խոշտանգումները: Այդ մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել է Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբութովը: Ըստ Բեհբութովի՝ տարեսկզբից կոմիտեն ստացել է 90 դիմում խոշտանգումների վերաբերյալ: Ընդ որում, խոշտանգման դեպքերից 6-ը մահացու ավարտ են ունեցել:
Իրավապաշտպանը նաեւ հայտնել է, որ բողոքները հիմնականում վերաբերում են նախաքննության ընթացքում իրականացված խոշտանգումներին: Ի դեպ, խոշտանգման դեպքեր են արձանագրվել ոչ միայն ոստիկանությունում, այլեւ մյուս ուժային կառույցներում:




























