Արդեն 3 օր է՝ վերաքննիչ քրեական դատարանում «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Միանգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեց բողոքի ակցիաների մասնակից անձանց ապօրինի կալանավորման դեմ բողոքարկման ժամկետը: Այսինքն՝ հենց այդ օրվանից սկսած՝ բողոքները պետք է էլեկտրոնային եղանակով մակագրվեին վերաքննիչի դատավորներին: 

Արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում են պարզ թղթային եղանակով: Ուստի չզարմանաք, որ բոլոր բողոքներն այդ գործերով մակագրվեն Արմեն Դանիելյանին»: