Մենք պահանջում ենք՝ հիմնվելով միջազգային իրավունքի եւ մարդասիրության ու այլ իրավունքների վրա, ցեղասպան Ալիեւին պատժի ենթարկի ամբողջ աշխարհը. դա ՄԱԿ-ի հանձնառություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՄԱԿ-ի հայաստանյան հրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժմանակ հայտարարեց «Բացում» նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը:

«Ձեր աչքերը լայն բացեք, հակառակ պարագայում բոլորս ենք գալու այդ աչքերը բացելու համար: Դա չի լինելու քաղաքակիրթ, իրավական ու խաղաղ: Ձեր լռությունը ցեղասպանությանը հանցակցության նշան է»,-հավելեց նա:

«Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ալիեւ ցեղասպան»;

Նախաձեռնության մեկ այն անդամ էլ հավելեց, որ այսօր ունենք էթնիկապես զտված Արցախ եւ անհայտ է, թե ռուս խաղաղապահներն ում անվտանգությունը կամ խաղաղությունն են այնտեղ ապահովում. «Նաեւ անհայտ է, թե ՀՀ գործող վարչապետը վաղը ինչ է քննարկելու, բանակցելու երվրոպական հարթակում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ:

Ավելի վաղ «Բացում» նախաձեռնությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր. «Մեր բողոքի միջոցառումը ուղերձ է հղում Միավորված Ազգերի Կազմակերպությանն ու անդամ երկրներին դիմել կոնկրետ քայլերի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները աննկատ չթողնելու, չարդարացնելու եւ պատժելու նպատակներով։ Մենք պահանջում ենք արդարություն զոհերի համար և պատիժ ալիևյան ռեժիմի, նրա հովանավորների և հանցակիցների գործած քրեորեն պատժելի մեղքերի համար:

Ցեղասպանությունը արյունով կամրջում է անցյալն ու ներկան՝ հիշեցնելով մեզ, որ մարդկությունը ուշացնում է շրջադարձ կատարել՝ դատապարտելով և պատժելով ցեղասպաններին։ Աշխարհի յուրաքանչյուր անկյուն, այդ թվում՝ Արցախը, պետք է զերծ լինի ցեղասպանության սարսափներից»: