Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Վայք քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել գործող գազալցակայանում և հեղուկ գազի կայանում։

Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ 

Տեղում են ոստիկանության ծառայողները, ովքեր ուժեղացած հերթապահություն են իրականացնում։

Այս պահին հրշեջները  պայքարում են, որ կրակը չտարածվի։