Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան տեղեկացրել է համաձայնագրի ստորագրման մասին, որի համաձայն՝ հանրապետության Օչամչիրայի ծովախորշում կստեղծվի Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերի մշտական տեղակայման կետ։ Այս մասին նա ասել է «Իզվեստիա» թերթին։
Հանրապետության ղեկավարը նշել է, որ դա տեղի կունենա առաջիկայում։ Ինչպես նշել է Բժանիան, պետությունների համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում ուղղված է երկու երկրների պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է աջակցել Աբխազիային։ Նախագահը նշել է, որ Ռուսաստանը հանրապետության մասնագետներին ՌԴ-ում որակավորումը բարձրացնելու հնարավորություն է ընձեռում։





























