Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեթսոլան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում ԵԽ լիագումար նստաշրջանում։

«Ես հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Գրանադայում եւ հրավիրել նրան ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում», ասել է նա Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում։

Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը ԵՄ աջակցության կարիքն ունի։ «Հայաստանը մեր աջակցության եւ օգնության կարիքն ունի, որպեսզի հաղթահարի ներկա հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է այն պատճառով, որ հազարավոր մարդիկ հեռացել են Արցախից»,- ավելացրել է նա։