Ուկրաինացիները նպատակ ունեն վնաս հասցնել «Թուրքական հոսքին», փորձում են հարձակվել նրա վրա, իսկ այն վայրերում, որտեղ անօդաչու նավակներ են պատրաստում նման հարձակումների համար, խոսում են անգլերեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք շարունակում ենք գազ մատակարարել Եվրոպա «Թուրքական հոսք»-ով։ Եվ, ըստ երևույթին, ուկրաինական ահաբեկչական խմբավորումները նպատակ ունեն նաև վնաս պատճառել նրան»,- ասել է Պուտինը «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ՝ պատասխանելով «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին հարցին։
Նա նշել է, որ ռուսական նավերը հսկում են Սև ծովի հատակի երկայնքով տեղադրված խողովակաշարերի համակարգերը։
«Բայց նրանց վրա անընդհատ հարձակվում են անօդաչու սարքերի օգնությամբ, որոնք պատրաստվում են, ի թիվս այլ բաների, անգլիախոս մասնագետների և խորհրդատուների անմիջական մասնակցությամբ։ Մենք դա լսում ենք եթերում։ Այնտեղ, որտեղ պատրաստվում են այս անօդաչու կիսասուզվող նավակները, մենք լսում ենք անգլերեն խոսակցությունը: Սա մեզ համար ակնհայտ փաստ է։ Թե ով դրանով զբաղվում այնտեղ, ինքներդ եզրակացություններ արեք»,- ասել է ՌԴ նախագահը։





























