Ուկրաինան հայտարարել է, որ Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Գրոզա գյուղում ռուսական զինված ուժերի հարվածի հետևանքով 50 մարդ է զոհվել, այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն, փոխանցում է ТСН-ը։
Նրա խոսքով՝հարվածը հասցվել է սրճարան-խանութի շենքին, որտեղ այդ պահին հոգեհացի արարողություն էր տեղի ունենում։
Ներկայումս պարզվել է 29 զոհվածի ինքնությունը։ Վթարի վայրում եղել է մոտ 60 մարդ։ Տեղում աշխատում են 150 ոստիկաններ, արտակարգ իրավիճակների պետական ծառայության 75 աշխատակիցներ և 60 բժիշկ։





























