«Վագներ» ՊՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել, օդանավի վթարի հետևանքով զոհվածների մարմիններում հայտնաբերվել են ձեռքի նռնակների հետքեր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Валдай միջազգային քննարկման ակումբի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։ .
«Գիտեմ, հավանաբար օդում կախված է այն հարցը, թե ինչ է պատահել ընկերության ղեկավարությանը։ Մենք գիտենք ինքնաթիռի կործանման մասին, օրերս ինձ զեկուցեց Քննչական կոմիտեի ղեկավարը [Ալեքսանդր Բաստրիկինը]։ Ավիավթարի հետեւանքով զոհվածների մարմիններում ձեռքի նռնակների բեկորներ են հայտնաբերվել։ Ինքնաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել, սա արդեն հաստատված փաստ է, ՌԴ Քննչական կոմիտեի կողմից իրականացված փորձաքննության արդյունքը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ինքնաթիռում սպանվածների մարմիններում ալկոհոլի և թմրանյութերի առկայության փորձաքննություն չի արվել, թեև դա արժեր իրականացնել։ Պուտինը նաև ասել է, որ Սանկտ Պետերբուրգում Պրիգոժինի ընկերության գրասենյակում հայտնաբերվել է 10 միլիարդ ռուբլի կանխիկ գումար և 5 կգ կոկաին։
«Ահա, այն, ինչ կա, ես ձեզ ասացի: Ուզում եմ ձեզ ասել՝ Քննչական կոմիտեի նախագահին հարցրի՝ կարելի՞ է դա հրապարակավ ասել։ Նա ասում է՝ այո, կարել է, սա հաստատված փաստ է»,- եզրափակել է Պուտինը։





























