Ռուսական կողմը կամրապնդի իր հյուսիս-արևմտյան ուղղությունը Ֆինլանդիայի ներկայիս գործողությունների ֆոնին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Россия 24 հեռուստաալիքի եթերում։
«Իսկ Ռուսաստանի վրա ռազմական ճնշման փորձը, այդ թվում արդեն իսկ օգտագործելով նոր անդամների տարածքները, մենք խոսում ենք Ֆինլանդիայի մասին, որի հետ մենք ունենք 1200 կմ սահման, մենք տեսնում ենք, որ այսօր Ֆինլանդիան սկսում է իրեն առաջնագիծ պետություն զգալ, փակում է սահմանը, ինչ-որ պաշտպանական ամրություններ է ստեղծում, այնտեղ հավանաբար կտեղակայվեն օտար ուժեր, գոնե իրենց պահեստներում կընդունեն ամերիկյան տեխնիկան. այս ամենը ստեղծում է նոր ռազմական իրականություն, որին մենք պատասխան կտանք...»,- ասել է նա։
Գրուշկոն նշել է, որ «...ինչպես արդեն հայտարարվել է, այդ ծրագրերի մի մասն արդեն իրականացվում է, մենք կամրապնդենք մեր հյուսիս-արևմտյան ուղղությունը»։ «Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ռազմատեխնիկական և այլ, որպեսզի հուսալիորեն ապահովենք մեր անվտանգության շահերը և հետ պահենք ՆԱՏՕ-ի ծրագրավորողներին մեր երկրի հետ կապված ցանկացած վտանգավոր պլանից», - հավելել է Գրուշկոն։
Ֆինլանդիան դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ երկիրը 2023 թվականի ապրիլի 4-ին։ Այն ունի ամենաերկար արտաքին սահմանը Ռուսաստանի հետ, որը նաև Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի սահմանն է՝ հասնելով 1340 կիլոմետրի։





























