Իշխանությունն իր առաջին դեմքի մակարդակով ագրեսիա, ատելություն և ներհասարակական ատելություն հրահրող բառապաշար է օգտագործում, բայց քրեական գործեր հարուցվում են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Այս մասին Facevbook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Նարեկ Մալյանից, Արմինե Ադիբեկյանից, Տաթևիկ Վիրաբյանից մինչև վերջին ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված քաղաքացիներ:

Երկրում օրենք չկա և բոլոր կարգավորումներն արվում է փաշինյանական նախասիրություններով և տրամադրությամբ:

Մի օր էլ ԱԺ-ում կհայտարարի` օրենքը ես եմ ու Հայաստանը բաց երկնքի տակ բանտի կվերածի, որի անոնս արդեն ուրվագծվում է»,- ընդգծել է նա: