«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանիում կունենա 24 մանդատ։ NEWS.am-ը քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորելու է ՀՀ նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաղկացած է 24 անդամից, նրանք են՝ Տիգրան Ավինյան, Արմեն Փամբուխչյան, Նուարդ Վարդանյան, Լեւոն Հովհաննիսյան, Սուրեն Գրիգորյան, Արմեն Գալջյան, Արթուր Իսպիրյան, Դիանա Քերոբյան, Ալեքսանդր Բադալյան, Տաթեւ Հովակիմյան, Մարատ Թոխյան, Հայկ Միրզոյան, Վլադիմիր Կիրակոսյան, Արման Բաբաջանյան, Զարուհի Աղաջանյան, Արման Հարությունյան, Նարեկ Մանուկյան, Նատալյա Սինորյան, Արամ Ազատյան, Կամսար Բաբինյան, Լուսինե Գրիգորյան, Հակոբ Բալայան, Կիմա Աբրահամյան եւ Լուսինե Սարգսյան։
Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ունի 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ։





























