Իսրայելցի զինվորականները շաբաթ օրը շարունակում են հարվածներ հասցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման օբյեկտներին Գազայի հատվածում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով բանակի մամուլի ծառայությանը։
«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներին եւ գրոհայիններին։ Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռը հարված էր հասցրել ահաբեկիչների խմբին Գազայի հատվածի անվտանգային պատնեշի (սահմանի) մոտ»,- նշվել է հաղորդագրությունում։




























