Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև  հակամարտության սրման հետևանքով  256 պաղեստինցի է զոհվել, ևս 1788-ը վիրավոր է:

Նրանց մեծ մասը, ըստ երևույթին, զոհվել է Գազայի հատվածում՝ Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարյուրավոր պաղեստինցի զինյալներ  է ոչնչացրել Իսրայելում և Գազայում հարվածների արդյունքում:

Օրվա ընթացքում առնվազն 250 իսրայելցի է զոհվել, ավելի քան 1600-ը՝ վիրավորվել, հայտնում է Haaretz-ը։

Շաբաթ երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել է, որ բանակը վերականգնել է վերահսկողությունը Գազայի սահմանային բնակավայրերի մեծ մասի վրա, որտեղ ներթափանցել էին ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» զինյալները: Զինվորականները շաբաթ կեսօրին հաստատել են, որ «զգալի» քանակությամբ իսրայելցի քաղաքացիներ և զինվորներ Գազայի հատվածում պատանդ են պահվում ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից: