Ռուսաստանյան  հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, որը իսրայելական անձնագիր է ստացել, համապատասխանում է Իսրայելում  հայտարարված պահեստազորի մոբիլիզացիայի չափանիշներին, գրում է «Նովիե իզվեստիան»։

Սոբչակի մոտ  իսրայելական փաստաթղթերի առկայության  մասին տեղեկությունը հայտնվեց լրատվամիջոցներում անցյալ տարվա հոկտեմբերին։ Փաստաթղթերի հրապարակված լուսանկարների համաձայն, նա անձնագիր է ստացել դրանից մեկ ամիս առաջ։ Պնդում էին, որ այս փաստաթղթով նա կարողացել է մեկնել Լիտվա։ Մինչ դա հեռուստահաղորդավարուհին բազմիցս հայտարարել էր, որ օտարերկրյա քաղաքացիություն չունի։