ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի կարգադրել է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Իսրայելին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումներից հետո, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահին և փոխնախագահին այսօր առավոտյան իրենց ազգային անվտանգության թիմը տեղեկացրել է  Իսրայելում տիրող իրավիճակի մասին», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ընդ որում,  նշված օգնության բնույթի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իրենք«կշարունակեն ստանալ թարմացված տեղեկատվություն, և Սպիտակ տան պաշտոնյաները սերտ կապի մեջ կմնան   իսրայելցի գործընկերների հետ: Իրենց ազգային անվտանգության խմբերը համագործակցում են իսրայելցիների և տարածաշրջանի գործընկերների հետ»: