Zaka կազմակերպության ներկայացուցիչը իսրայելական Ynet լրատվամիջոցին հայտնել է   դիերի դուրսբերման մասին Indie Negev երաժշտական ​​փառատոնի անցկացման վայրից, որի մասնակիցները հոկտեմբերի 7-ի առավոտյան ենթարկվել են  պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակմանը։

Նրա վկայությամբ,  կազմակերպությունը մինչ այժմ 260 դի է հավաքել   Ռեիմ կիբուցի անտառային տարածքից։

Ինչպես նշում է Times of Israel-ը, Ռեիմ կիբուցի  մոտ փառատոնին  մասնակցած երիտասարդների ծնողները երեկվանից սպասում են իրենց անհետ կորած երեխաների մասին լուրերին։