Արարատ-Արտաշատ ճանապարհի 15-րդ կմ-ին, հոկտեմբերի 19-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ 62-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով հեծանվորդին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: