Երեւան-Գորիս ճանապարհի 225-րդ կմ-ին, հոկտեմբերի 19-ին, «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե սյանն ու կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: