Ախալցխայի կենտրոնում (Սամցխե Ջավախք) նախկին պոլիկլինիկայի շենքի մի մասը փլվելուց հետո, փլատակների տակից փրկարարները այս գիշեր մեկ դիակ են հայտնաբերել: Մահացածը 24-ամյա Իրակլի Կոտորաշվիլին է, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Պոլիկլինիկան արդեն չէր աշխատում եւ ընթանում էր շենքի ապամոնտաժման աշխատանքներ: Այն ձեռք էր բերել մասնավոր մի ներդրող, ով մտադիր էր վերանորոգել շենքը:

Փլուզման ժամանակ, փլատակների տակ են մնացել 5 բանվորներ, որոնք իրականացնում էին շենքի ապամոնտաժումը: Փրկարարներին հաջողվել է փլատակներից հանել 4 բանվորներին եւ տեղափոխել հիվանդանոց:

Դրանից հետո, փրկարարները սկսել են փնտրել 5-րդ բանվորին, որին մահացած են գտել:

Նախնական տվյալներով, շենքի փլուզումը տեղի է ունեցել ուժեղ անձրեւների հետեւանքով, որը հանգեցրել էր տանիքի փլման: