ԱՄՆ հանրապետականների միջազգային ինստիտուտի ադրբեջանական գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը։ Այս մասին «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարել է Բաքվի գրասենյակի ղեկավար Ջեյկ Ջոնսը։

Ինչպես հայտնել է АПА-ն, Ջոնսը նշել է, որ գրասենյակի գործունեությունը կդադարեցվի այս տարվա նոյեմբերի 30-ից։ Ղամբարն, իր հերթին, ափսոսանք հայտնելով այդ փաստի առնչությամբ, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդման տեսակետից նպատակահարմար է համարել գրասենյակի գործունեությունը։

Նշենք, որ հանրապետականների միջազգային ինստիտուտն Ադրբեջանում գործում է 1998թ.-ից։ Այդ ժամանակներից սկսած այն բազմաբնույթ աշխատանքներ է տանում Ադրբեջանի քաղաքական ուժերի միջեւ երկխոսության կայացման նպատակներով։ Կազմակերպությունը հմտությունների զարգացման ուղղությամբ օգնություն է ցուցաբերում քաղաքական կուսակցություններին՝ ազդելով Բաքվի եւ երկրի մարզերի փոխգործակցության բարելավման վրա։