Ամբողջ աշխարհը պետք է իմանա. Գազայի հիվանդանոցի վրա հարձակվել են  բարբարոս ահաբեկիչները, ոչ թե Իսրայելի պաշտպանության բանակը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Նրանք, ովքեր դաժանաբար սպանում էին մեր երեխաներին, սպանում են նաև իրենց երեխաներին»,- նշել է նա։

Ավելի վաղ, Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 500 մարդ է զոհվել Ալ-Ահլի արաբական հիվանդանոցի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով։