Չինաստանն աջակցում է ՌԴ ժողովրդին ազգային վերածննդի եւ ազգային ինքնիշխանության պաշտպանության, անվտանգության եւ զարգացման ճանապարհին, չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում։

Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է շարունակել ամրապնդել փոխգործակցությունը եւ համագործակցությունը Ռուսաստանի հետ բազմակողմ կառույցների շրջանակում, ինչպիսին են ՄԱԿ-ը, ՇՀԿ-ն եւ «Մեծ քսանյակը», նախագահի խոսքերը մեջբերել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին ավելի կարեւոր դեր խաղալ պարենային անվտանգության աջակցման, էներգետիկ անվտանգության եւ արտադրության ու մատակարարումների գլոբալ շղթայի կայունության հարցերում։

Պուտինը Չինաստան է ժամանել Սի Ծինփինի հրավերով։ Չորքեշաբթի նա ելույթ է ունեցել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովում։ Այնուհետեւ տեղի են ունեցել ռուս-չինական բանակցություններ։