ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Հյուսիսային Կորեա, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավար Ցայ Սոն Հիի հետ։

Ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Փհենյանի օդանավակայանում չորեքշաբթի երեկոյան (տեղի ժամանակով)։ Չնայած տեղատարափ անձրեւին՝ Լավրովին դիմավորել են մոտ 200 քաղաքացիներ ազգային հանդերձանքով եւ ծաղիկներով։

Ռուսական պատվիրակությանն օդանավակայանում դիմավորել են մոտ հարյուր հյուսիսկորեացի պաշտոնյաներ։ Հենց օդանավակայանում աշխատակիցները վարակազերծել են ուղեբեռը։

Նախարարի այցը տեղի է ունենում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի Հեռավոր Արեւելք կատարած ուղեւորությունից եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Վոստոչնի» տիեզերակայանում տեղի ունեցած հանդիպումից մի քանի շաբաթ անց։