ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն Ուկրաինային ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների գաղտնի մատակարարումն անվանել է կոպիտ սխալ, որը կունենա ամենալուրջ հետևանքները։

«Սպիտակ տան՝ ուկրաինացիներին հեռահար հրթիռներ ուղարկելու որոշումը լուրջ սխալ է։ Հանրությունից միտումնավոր թաքցված այս քայլի հետևանքները   լրջագույն բնույթ են կրելու։ Վաշինգտոնը հետևողականորեն վարում է երկկողմ հարաբերություններն ամբողջությամբ սահմանափակելու քաղաքականություն»,- լրագրողներին ասել է դեսպանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ դեսպանի,  Մոսկվան բազմիցս զգուշացրել է ԱՄՆ վարչակազմին չմտածված քայլերից։

«Բացատրել ենք, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումը լրջորեն խաթարում է ռազմավարական և տարածաշրջանային անվտանգությունը։ ԱՄՆ-ը շարունակում է  ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախման մղել»,- ասել է դեսպանը:

Սպիտակ տունն ավելի վաղ  հետին թվով ընդունել էր 165 կիլոմետր հեռահարությամբ մոդիֆիկացիայով ATACMS հրթիռների տրամադրումը ուկրաինացիներին։