Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնել են երկու կողմերի մամուլի ծառայությունները, սակայն ֆրանսիական հաղորդագրության մեջ առանձնապես հետաքրքիր կետ կա.

«Ճգնաժամերի բազմապատկումը ոչ մի կերպ չի թուլացնի Ֆրանսիայի և Եվրոպայի աջակցությունն Ուկրաինային, որը կպահպանվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- վստահեցրել է Մակրոնը Վլադիմիր Զելենսկիին, հաղորդում է BBC-ն։