Ռաֆահի անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության ավտոշարասյունների համար ուրբաթ օրը չի բացվի, հայտնում է CNN-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրների։
ԱՄՆ պաշտոնյաներն ակնկալում են, որ օգնության բեռնատարների առաջին շարասյունը Եգիպտոսից Գազա կանցնի այս շաբաթավերջին, հնարավոր է շաբաթ օրը, ասվում է զեկույցում: Եգիպտոսի պետական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Եգիպտոսի հետ Ռաֆահ անցակետը կբացվի ուրբաթ օրը, որպեսզի թույլատրվի մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված:
Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը, Սպիտակ տունը և Եգիպտոսը հաստատել էին, որ սահմանափակ օգնությունը թույլատրվելու է Գազա մուտք գործել անցակետով:




























