Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը նախօրեին սպառնացել  էրր ինքնասպանություն գործել և հրաժարվել  էր բացել բնակարանի դուռը: Նրա ինքնասապանության փորձը կանխվել է: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների, հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավթաշեն 1-ին թաղամասի 3-րդ շենքի բնակիչներից մեկը պատուհանը բացել, բղավում և օգնություն է խնդրում։ Նա խնդրում է, որպեսզի քաղաքացիները զանգահարեն Ոստիկանություն, ՆԳՆ փրկարար ծառայություն և ԶԼՄ ներկայացուցիչներին։

«Ժողովուրդ, զանգեք բոլորին՝ 1-02, 1-03, ահազանգ, ուզում են ինձ տանել»,- պատուհանից բղավել է քաղաքացին։